1597 դիտում
10:18 07-02-2014
Կարատեների ֆեդերացիաների գործունեության նկատմամբ ընդհանրապես կա՞ որևէ վերահսկողություն. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Թերթն անդրադարձել է Գոռ Վարդանյանի ղեկավարած կարատեի ֆեդերացիայում օրեր առաջ հայտնաբերված զենք զինամթերքի փաստին, հարց բարձրացնելով՝ «Իսկ ընդհանրապես կա՞ որևէ վերահսկողություն Հայաստանում գործող բազմաթիվ կարատեների ֆեդերացիաների գործունեության նկատմամբ»։
Թերթը պարզել է, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն կարատեի ֆեդերացիաների հետ որևէ առնչություն չունի, քանի որ դրանք օլիմպիական մարզաձև չեն հանդիսանում։ Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի փոխանցմամբ նախարարությունը ևս առնչություն չունի կարատեի ֆեդերացիաների հետ, քանի որ դրանք ոչ օլիմպիական մարզաձևեր են և գործում են որպես հասարակական կազմակերպություն։
«Արդարադատության նախարարությունում գրանցված են 50-60 կարատեի ֆեդերացիա, ամենաբազմազան անուններով։ Թե այդ ֆեդերացիաների վերահսկողությամբ ո՞վ է զբաղվում, այդպես էլ պարզ չդարձավ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
17:20 08-08-2016
Հետևողական վերահսկողություն կսահմանվի «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ
Այս բաժնից
1579 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա