slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք ՀՀ-ի հետ մեր սահմանները, հարաբերությունները կկարգավորվեն․ Չավուշօղլու
211652_close_icon

Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք ՀՀ-ի հետ մեր սահմանները, հարաբերությունները կկարգավորվեն․ Չավուշօղլու

views-count6745 դիտում article-date 16:23 31-03-2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը աջակցում է այդ գործընթացին։

«Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։ Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,- ասել է Չավուշօղլուն։ 

Նա նշել է, որ երկաթուղու վերաբացման համար աշխատանքներ են տարվում, կան նաև քաղաքական շփումներ։

«Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես շատ էի ուզում, որ 3-ով հանդիպենք (նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ-խմբ․), բայց դա հնարավոր չեղավ։ 
Հայաստանն ինքն իրեն մեկուսացրել էր մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով։ Ամեն ինչ մեկ օրում չի կարող կարգավորվել»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Հայաստանը պետք է ընդունի խաղաղության համաձայնագրի մասին Ադրբեջանի առաջարկները։

Նմանատիպ նյութեր