Անտուան Գրիզման. Իմ հարաբերությունները Մեսիի հետ կկարգավորվեն
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է թիմին մերվելու մասին:
«Ես բավական երկչոտ եմ և այնքան էլ լավ չեմ շփվում մարդկանց հետ:
Ես այն մարդկանցից չեմ, որոնք զրույց են նախաձեռնում: Սակայն մենք Մեսիի ու Սուարեսի հետ միասին աստիճանաբար իրար ճանաչում ենք, մենք միասին ճաշել ենք: Մեր փոխհարաբերությունները ժամանակի ընթացքում միայն կբարելավվեն: Հասկանալի է, որ շուտով խաղադաշտում էլ իրար լավ կզգանք:
Ինչ վերաբերում է Մեսիին, ապա մենք նման ֆուտբոլիստ չենք տեսնի առաջիկա 40 տարիների ընթացքում: Այն, ինչ նա է անում, անհավանական է: Շատ հաճելի է հետևել, թե ինչպես է նա խաղում», ասել է Գրիզմանը: