3986 դիտում
19:52 27-10-2020
Ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
[url=https://www.tert.am/am/news/2020/10/27/Balayan/3428774]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին լրացումներ կատարելու» օրենքի նախագիծը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նախագծի հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, մանրամասն ներկայացվում են այդ գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգը և երաշխիքները, գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները:
Բալայանի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է, որ գույքը վերցնելիս որոշակի արձանագրություն է կազմվում, և հետագայում, եթե որևէ ձևով վնաս է պատճառվում, Կառավարության սահմանված կարգով հատուցում է տրամադրվում:
«Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում: Եթե հնարավոր է գույքը նորոգել և վերադարձնել, այդպես էլ արվում, եթե ոչ՝ համապատասխան չափով փոխհատուցում է տրվում»,-ասաց Բալայանը:
Նմանատիպ նյութեր
31716 դիտում
14:30 04-06-2020
Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց և 17,4 հազար իրավաբանական անձանց. վարչապետ
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար