50959 դիտում
14:28 31-03-2022
160 սմ հասակով պարեկային ծառայություն ընդունվել չեք կարող, և բարձրագույն կրթություն ունենալն այստեղ ոչինչ փոխել չի կարող. Պարեկային ծառայության պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Օգտատերերից մեկի դիտարկմանը, որ ինքը կին է, իր հասակը 160 սմ-ից ցածր է, բայց ունի բարձրագույն կրթություն և հարցին՝ կարո՞ղ է դիմել պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար, Արթուր Ումրշատյանն պատասխանել է.
«Մեզ մոտ լիարժեք գենդերային հավասարություն է: Այս առումով կին և տղամարդ հարաբերությունների առանձին կարգավորում չկա»:
Անդրադառնալով հասակի վերաբերյալ օգտատիրոջ դիտարկմանը՝ Ումրշատյանը նշել է. «Ցավոք՝ ոչ, այդ հասակով պարեկային ծառայություն ընդունվել չեք կարող, որովհետև դա հստակ սահմանված ընթացակարգ է, և Ձեր՝ բարձրագույն կրթություն ունենալն այստեղ ոչինչ փոխել չի կարող: Ցանկալի է բարձրագույն կրթություն ունենալը պարեկային ծառայությունում, բայց այն ոչ բավարար պայման է պարեկային ծառայություն ընդունվելու համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
964 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար