211652_close_icon
views-count120933 դիտում article-date 11:56 31-03-2022

Լարված իրավիճակ Երևանում․ 30 տարի շուկայում աշխատող մարդիկ ասում էին՝ «հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը «ստախոս է»»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Արդեն 3 ժամ է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող, դեռ սովետական տարիներին գործող  գյուղմթերքի շուկայի տարածքում, որը հիմա, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ շահագործվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ՝ Սամվել Ալեքսանյանի կողմից, մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, 30 տարուց ավելի նշված շուկայում առևտուր անող քաղաքացիներն ասում էին․

«Էս ինչ անօրեն երկիր դարձրեցին։ 30 տարի է ծերը-ծերին հազիվ հասցնելով ու էստեղ ծերանալով, գյուղմթերքներ ենք վաճառում։ Ոչ մի տարրական պայմաններ չկան, անգամ՝ սանհանգույց։ Դրան էլ ենք համակերպվել։ Տարածքը շատ մեծ էր։ Հետո Սամվել Ալեքսանյանը վերցրեց, սարքեց «Մեգամոլ», «Վեգա», մեզ էլ խոստացավ, որ մեր տարածքներին ձեռք չի տա և մեր կենցաղային պայմանները կբարելավի։ 

Բայց էդ ամենը օդ դուրս եկավ։ Էլի մի կերպ յոլա ենք տանում։ Բայց այսօր՝ առավոտյան 8-ին, ինչպես միշտ՝ եկել ենք գործի, ասես՝ ցունամի արած լինեն։ Մեր ապրանքները շպրտել են տարբեր կողմեր ու մեր տարածքից ահագին հատված վերցրել են։ Մինչդեռ դրա իրավունքը չունեն։ 

Դիմել ենք տնօրենին, բայց ոչ մի օգուտ։ 100 ընտանիք է էս փոքր շուկայով ապրում, իր գոյությունը պահում։ Մարդն ինչ աստիճանի ագահ լինի, որ նման ստոր քայլի դիմի։ 

Սամվել Ալեքսանյանին չենք կարողանում հանդիպենք, բայց արդեն համոզվել ենք որ նա «ստախոս է»՝ կգա դեմքիդ կժպտա, մորքուր-հորքուր կասի, ու կթռնի։ Ուզում ենք նա գա այստեղ, առերես հանդիպենք ու տեսնենք՝ ինչպես է նայելու իր ծնողների  տարիքին մարդկանց աչքերին։ Մարդիկ, ովքեր գոյության պայքար են տանում։

Մենք վստահ  ենք՝ էսօր առանց Սամվել Ալեքսանյանի «դաբրոյի», նման ոտնձգություն չէր կատարվի։ Ու էլ ավելի վստահ ենք, որ հետագայում էս եղած տարածքից էլ են մեզ հանելու։ Հիմա ուզում ենք դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, կանխե՛ք «Լֆիկի» ոտնձգությունները մեր նկատմամբ, իսկ դուք դա կարող եք։ Հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ դուք խրախուսում եք նրա նմանների անօրինականությունները»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր