211652_close_icon
views-count88744 դիտում article-date 21:19 29-03-2022

Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանութուն՝ պարզվում է. մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, օպերլիազորը պարզել է մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոմեքենաների վրա կախված լարերը հեռացրել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել մինչև կժամաներ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արտյում Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում  քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ  Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մինչ  քննչական խումբը աշխատում էր, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Խաչատրյանը տաք հետքերով պարզել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա  ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

Քննիչ Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը և օպերատիվորեն է ժամանել նաև դի տեղափոխող բրիգադը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝   Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր