211652_close_icon
views-count54713 դիտում article-date 15:53 29-03-2022

«ԱԳԲԱ» բանկ ՓԲԸ զարգացման վարչության պետը դիմել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ ոստիկանության Նոր Նորքի  բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին ոստիկանություն ահազանգած Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Կարճիկյանի ահազանգի փաստով։ 

Վերջինս հայտնել է, որ իր «Այֆոն 13», «Սամսունգ S 22» տեսակի բջջային հեռախոսները և «Գալաքսի պրո» տեսակի ականջակալը վաճառելու մասին «List.am» կայքում հայտարարություն է տեղադրել, որից հետո իրեն է զանգահարել Վահե ներկայացած անձը և փոխհամաձայնության եկել նշվածը գնելու մասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 10։20-ին Հ․ Հովհաննիսյան փողոցում նշված անձը, գումար քիչ հետո վճարելու պայմանով, իր կողմից նկարագրված անձի միջոցով խաբեությամբ տիրացել է նշված ապրանքներին և հեռացել։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է Ա․ Կարճիկյանը։ 

Նոր Նորքի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, Վահեի անձը պարզելու, նրան և Ա․ Կարճիկյանի ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կարճիկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ԱԳԲԱ» բանկ ՓԲԸ զարգացման վարչության պետ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր