143030 դիտում
14:45 28-03-2022
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. ձնահյուսն ամբողջությամբ փակել է Ստեփանավանի թունելի գլխավոր ճանապարհը. ձնահյուսի բարձրությունը 8 մետր է, փրկարարներն ու ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք ձնահյուսի տակ քաղաքացիներ կան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 30 րոպեից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Բազում գյուղի վարչական տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ ձնահյուսն ամբողջությամբ փակել է Ստեփանավանի թունելի գլխավոր ճանապարհը։
Ճանապարհը փակած ձնահյուսի բարձրությունը կազմում է 8 մետր։
Այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից։
Օպերատիվորեն ժամանել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում հանձնարարականով ժամանել են նաև Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանն ու Գոռ Ասրյանը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան վարչությունների ու բաժինների պատասխանատուները։
Այս պահին փրկարարներն ու ոստիկանները որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք ձնահյուսի տակ քաղաքացիներ կան, թե ոչ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 491+
491+