211652_close_icon
views-count31806 դիտում article-date 10:01 28-03-2022

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են հեռուստաընկերության օպերատորի Opel Zafira-ն և «Զովք» սուպերմարկետի աշխատակցի ՎԱԶ 2112-ը, վերջիններս և «Կայզեր» սուպերմարկետի աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վարդան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Տոնոյանի վարած ՎԱԶ 2112 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Տոնոյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Էլեն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։ 

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Գրիգորյանն աշխատում է «Հ2» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, Կ. Տոնոյանը՝ «Զովք», իսկ վիրավոր Է. Հարությունյանը՝ «Կայզեր» սուպերմարկետներում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր