211652_close_icon
views-count4466 դիտում article-date 22:05 25-03-2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը առգրավվել է որսորդական հրացաններ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում խստացված ստուգայցեր են իրականացնում երկրի տարբեր մարզերում։

Մարտի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ և Սպանդարյան համայնքների հարակից տարածքում ԲԸՏՄ տեսուչներն արձանագրել են ապօրինի որսի 4 դեպք, առգրավվել է 3 հարթափող որսորդական զենք, ապօրինի որսված 38 հատ տափաստանային արտույտ։

Հարուցվել են վարչական վարույթներ, դեպքերից մի քանիսով նյութերը կուղարկվեն  Ոստիկանություն։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր