211652_close_icon
views-count21662 դիտում article-date 17:36 25-03-2022

Ավտովթար Երևանում. հեռուստաաշտարակի մոտ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Lada Largus-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են 35-ամյա Վահան Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Հովհաննես Բաղդասարյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  թիվ 1 համալսարանական  հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Գեղամ Բաբայանն ու  կրտսեր պարեկ Սամվել Հակոբյանը, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Երևանի գնդի  1-ին գումատակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Նարեկ Կիրակոսյանը և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր