18173 դիտում
09:49 25-03-2022
Հայաստանի արևմտյան սահմաններին կից հակահայ հռչակագիր է վավերացվում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Շուշիի հռչակագիրն օրերս պաշտոնապես վավերացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Հատկանշական է, որ հենց նույն օրը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է այդ երկրի նախագահը, քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Վավերացնելով հիմնական դրույթներով Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված հռչակագիրը՝ Թուրքիան զուգահեռ խոսում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության դարաշրջան ստեղծելու իր «ցանկության» մասին: Դեռ հռչակագիրը ստորագրելու օրն էր էրդողանը հայտարարում, թե իրենց խնդիրը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է, եւ որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը նույնպես համաձայն է այդ թեզի հետ:
Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության դարաշրջան չեն բացում միջպետական համաձայնագրի մակարդակով տարածաշրջանի երրորդ երկրների ինքնիշխան տարածքների նկատմամբ ակնհայտ ոտնձգության հավակնությունների մասին հռչակելով: Հռչակագիրը, իր այս տեսքով, ոչ թե դեպի կայունություն, այլ ուղիղ անկայունություն տանող ճանապարհ է: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում ընդգծվում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման մասին եւ նշվում Նախիջեւան-Կարս երկաթուղու կառուցման կարեւորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։
Այդ փաստաթղթում նաեւ ամրագրված է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն առաջատար դեր պետք է խաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը պետք է ապահովի բնական գազի պաշարների, հոսքագծերի դիվերսիֆիկացումը եւ տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Հռչակագրի այս դրույթն արդեն այսօր բացահայտեց իր կեղծ լինելը: Ադրբեջանը, պայթեցնելով Հայաստանից Արցախ գնացող գազատարը, դրա վրա փական դնելու միջոցով կրկին փակելով գազի հոսքը դեպի 117 հազար բնակիչ ունեցող Արցախ, փաստեց, որ իր «ավագ եղբոր» հետ տրամագծորեն հակառակ նպատակներ է հետապնդում, որը չի տեղավորվում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գաղափարի մեջ:
Պատահական չէ, որ Շուշիի հռչակագրի հիմնադրույթներում հստակ մատնանշվում է այդ պետությունների՝ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիան իրականացնելուց հետո արցախահայության ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների դեմ պայքարելու նպատակի մասին: Իսկ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանվում է, որ բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող որեւէ միջազգային լեգիտիմություն ունենալ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1219 դիտում
13:48 17-09-2023
Հռոմի ստատուտն ընդդեմ Ռուսաստանի չի վավերացվում. Էդմոն Մարուքյան
1561 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
Այս բաժնից
1465 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»