211652_close_icon
views-count3010 դիտում article-date 14:19 07-02-2023

Արևմտյան դրամաշնորհներ ստացողը համագործակցում է Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվողի հետ․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Արդյո՞ք հնարավոր է արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող անձանց և տարիներ շարունակ արևմտյան դրամաշնորհներ ստացողների (գրանտակերների, սորոսականների) միջև համագործակցություն: Պարզվում է, որ հնարավոր է:

Կրաշենիննիկով Պավելը «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ցուցակով ընտրված ՌԴ Պետական Դումայի երկարամյա պատգամավոր է, կոմիտեներից մեկի նախագահը: Վերջինս նաև Պուտին Վլադիմիրին առընթեր ինչ-որ խորհրդի և «Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոն»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Կրաշենիննիկով Պավելը գտնվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և մի շարք այլ պետությունների պատժամիջոցների տակ:

ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն մինչև 2018թ տեղափոխությունը (ենթադրաբար՝ մինչ այժմ) տարիներ շարունակ արևմտյան դրամաշնորհներ էր ստանում, աշխատում էր (է) Ամերիկյան համալսարանում: Մի խոսքով, թունդ «արևմտամետի», գրանտակերի և սորոսականի համբավ ունի:

Երեկ այսրոպեական Հ.Հ-ն հպարտությամբ տեղեկացրեց, որ «ԵՊՀ-ի և ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո տեղի է ունեցել միջազգային գիտագործնական գիտաժողով»: 

Այո, չեք սխալվել: Հենց այն «ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի» հետ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կրաշենիննիկով Պավելը գտնվում միացյալ Արևմուտքի համապարփակ պատժամիջոցների տակ: Այս իմաստով, անհասկանալի է նաև, թե ովքեր են մասնակցել «միջազգային գիտագործնական գիտաժողովին»:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի Դեսպանություն, Հայաստանում Եվրամիության ներկայացուցչություն և այսօրինակ մնացածներ, գիտեի՞ք, որ ձեր պատժամիջոցների տակ գտնվող անձինք հերիք չի ամենուր ազատ մուտք և ելք ունեն, այլև՝ «համագործակցում են» ձեր կողմից դրամաշնորհ ստացող անձանց հետ: Բա ու՞ր մնացին պատժամիջոցները: Փաստորեն, ֆիկցիա՞ է:

Հետևելով Կրաշենիննիկով Պավելի և այսրոպեական Հ.Հ-ի կյանքի անցած ճանապարհին, երբեմն ինքս ինձ հարցնում եմ. իսկ միգուցե Ռուսաստանը ճիշտ է, Արևմուտքը՝ սխա՞լ»։

Նմանատիպ նյութեր