211652_close_icon
views-count1908 դիտում article-date 17:34 24-03-2022

Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացած է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հայ ժողովուրդը մեծ շուքով է նշում Սուրբ Հարության տոնը: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի  Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Շատերը նախընտրում են այս ընթացքում գտնվել   Երուսաղեմում, մասնակցել  Սուրբ Պատարագներին և ավելի մոտենալ Աստծուն ` սրտում պահելուվ այն ուխտը, որի համար մեկնել  են Սուրբ երկիր: Այս մասին զրուցեցինք  Ախթամար-տուր ընկերության տնօրեն Վահան Հակոբյանի հետ , ով  2014 թվականից ուխտագնացություններ է կազմակերպում դեպի Երուսաղեմ ` հանրությանը ծանոթացնելով Երուսաղեմում հայ ժողովրդի ժառանգությանը և քրիստոնյա աշխարհի կարևորագույն սրբություններին:

Զրույցի ընթացքում Վ. Հակոբյանը ներկայացրեց,  թե որքան մեծ ոգևորությամբ և հավատով  է հայ ժողովուրդը մեկնում Սուրբ քաղաք Երուսաղեմ, մանավանդ Ս. Հարության տոների ընթացքում` հնարավորություն ստանալով երկրպագել ու փառաբանել Աստծուն` նորոգելով իր հոգևոր կյանքը: Նա ուրախությամբ նշում է, որ զատկական տոնից մեկ օր առաջ Ս. Հարության տաճարում բացառիկ արարողություն է տեղի ունենում:

Հայերն, ունենալով բացառիկ իրավունք բացելու Ս. Հարության տաճարի գլխավոր մուտքի դռները, մասնակցում են ճրագալույցի արարողությանը, որի ընթացքում Հայոց Վարդապետը և Հունաց Պատրիարքը Քրիստոսի գերեզմանից հանում են Հարության լույսը:

Այս տոնակատարությանը  ոչ բոլորը իրավունք ունեն մասնակցել : Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր