Նաթան սրբազանի ձայնագրության գործով հարցաքննության են կանչվել Տեր Մուշեն և Տեր Եղիշեն
Նաթան սրբազանի ձայնագրության գործով այսօր՝ նոյեմբերի 13–ին, ՔԿ են ժամանել հարցաքննության՝ Տեր Մուշեն և նրա պաշտպան Արմինե Ֆանյանը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ փաստաբանի հետ արդեն ՔԿ-ում է նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, իսկ անձնական խոսակցության ձայնագրության տարածման վերաբերյալ Դատախազությունում հաղորդում էր ստացվել Հայ Առաքելական եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից:
Այդ ձայնագրության մեջ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր ծառայությունից ազատվելու մասին։
Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվել, փոխարենը վարույթ է հարուցվել դրա բովանդակության առնչությամբ։