211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա տղամարդը վիճաբանել է թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի հետ, հարվածել ձեռքին, հայհոյել, փոխել ղեկի ուղղությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակ

views-count3556 դիտում article-date 10:39 12-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Գ․-ն և հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 2-ին, ժամը 22։45-ի սահմաններում Վաղարշ Վաղարշյան փողոցում 50 համարի երթուղու ավտոբուսի սրահում տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղ ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Սեդրակ Գ․-ն վիճաբանել է իր հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Գ․-ն հայտնել է, նաև որ Սեդրակ Գ․-ն հարվածել է իր ձեռքին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոբուսին, սպառնալիքներ է հնչեցրել, որ կվնասի ավտոբուսը, ղեկի ուղղությունը փոխելով ստեղծել է վթարային իրավիճակ՝ պատճառելով ֆիզիկական ցավ ևս։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Գ․-ն աշխատում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր