211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

views-count1942 դիտում article-date 12:52 13-11-2025
Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ին նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր