985 դիտում
12:17 24-06-2024
Մուսուլմանների՝ դեպի Մեքքա այս տարվա ուխտագնացության ժամանակ զոհվածների թիվը հասել է 1,301-ի
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Ֆահդ բեն Աբդել Ռահման ալ-Ջալաջելը հայտնել է, որ մուսուլմանների՝ դեպի Մեքքա ուխտագնացության (հաջ) ժամանակ մահացած հավատացյալների թիվը 1,000-ից հասել է 1,301-ի։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նրանց 83%-ը համապատասխան վիզա չի ունեցել, ուստի ստիպված է եղել երկար ճանապարհներ անցնել առանց արևից պատսպարվելու, ինչն էլ հանգեցրել է հյուծվածության և մահվան: Մահացածները թաղվել են Մեքքայում։
Մահացածների ինքնությունը պարզելու գործընթացը ձգձգվել է, քանի որ շատերն իրենց հետ փաստաթղթեր չեն ունեցել։
Մահացածների թվում եղել է 660 եգիպտոսցի։ Նրանցից միայն 31-ն ուներ Սաուդյան Արաբիայում գտնվելու իրավունք։ Եգիպտոսը չեղյալ է հայտարարել 16 տուրիստական գործակալության արտոնագրերը, որոնք օգնել են ուխտավորներին առանց թույլտվության մեկնել Սաուդյան Արաբիա։
Զոհվածների թվում եղել է 165 մարդ Ինդոնեզիայից, 98-ը՝ Հնդկաստանից և տասնյակները՝ Հորդանանից, Թունիսից, Մարոկկոյից, Ալժիրից, Մալայզիայից, ըստ Associated Press-ի:
Շատ դեպքերում մահերը գրանցվել են ֆիզիկական ուժասպառության և ջրազրկման հետևանքով, ինչն իր հերթին պայմանավորված է եղել ծայրահեղ շոգով: Նշվում է, որ հաջի օրերին Սուդյան Արաբիայում ցերեկը ջերմաստիճանը տատանվել է +46°C-ից +49°C-ի սահմանում։
Հաջը մուսուլմանների ամենամյա ուխտագնացություն է դեպի Մեքքա: Սաուդյան Արաբիայում այն սկսվել է հունիսի 14-ին և շարունակվել մինչև հունիսի 19-ը։ Հաջին այս տարի մասնակցել է 1,8 մլն մարդ։

Նմանատիպ նյութեր
1905 դիտում
17:34 24-03-2022
Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի
2933 դիտում
20:45 23-07-2016
Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների թիվը հասել է 80-ի, իսկ վիրավորների թիվը՝ 231-ի
Այս բաժնից
1021 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
913 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
991 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու