12996 դիտում
12:58 27-02-2016
Հայերիս համար թանկ եւ անգին է ամեն մեկ հայի, զինվորի կյանքը. մեզ 4 ժամ է հարկավոր՝ մարտական դիրքերում հայտնվելու համար. Մանվել Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից հավաստիացնում եմ, որ մենք հիշում եւ հարգում ենք 1988-ի Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը։ Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խոսքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորեւ ներկայացնում է նրա ուղերձը՝ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
«Սումգայիթը նենգ, դավադիր թուրքի պատասխանն էր հայոց արդար պահանջատիրությանը, արցախահայության խաղաղ պայքարին։ Սումգայիթին հաջորդեցին ջարդեր Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Չբավարարվելով ջարդերով եւ տեղահանություններով՝ Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց հայերի դեմ՝ հարձակումներ գործելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի նկատմամբ։ Միասնական հայությունը հաղթեց պատերազմում՝ արժանապատիվ հրադադարի հասնելով։
Առաջադեմ մարդկությունը գիտակցում է, որ 28 տարի առաջ Սումգայիթում կատարվածն իսկական ցեղասպանություն էր։ Դրա իրագործումը հնարավոր էր դարձել այն պատճառով, որ համայն մարդկության կողմից, միջազգային իրավասու ատյանների եւ դատարանների կողմից չէր ճանաչվել եւ չէր դատապարտվել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-ի Մեծ եղեռնը։
Դատապարտելով Սումգայիթն ու մնացյալ բոլոր ջարդերը, ցեղային զտման փորձերը՝ ԵԿՄ-ն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել ազգային խնդիրների շուրջ, լինել միասնական եւ միասնաբար առաջ քաշել ճանաչում, դատապարտում, հատուցում պահանջները։
Աշխարհը հաշվի կառնի մեր պահանջը, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ, եթե լինենք միասնական եւ ուժեղ։
Միաժամանակ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից հայտարարում եմ, որ խստորեն դատապարտում ենք թուրք ազերիների այսօրվա պահվածքը՝ սահմանային սադրանքների տեսքով։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համար գրոշի արժեք չունի շարքային քաղաքացու կյանքը, եւ նրանք շարունակաբար սադրանքներ են կազմակերպում հայ-ադրբեջանական շփման գծում։ Հայերիս համար, սակայն, թանկ, անգին է ամեն մեկ հայի, ամեն մեկ հայ զինվորի կյանքը, եւ մենք չենք կարող հանդուրժել, որ այս վիճակը շատ երկարի։ Երկրապահը, Արցախյան պատերազմի բոլոր վետերանները պատրաստ են ողջ կարողությունները ներդնել պաշտոնական Բաքվին վճռական հարված հասցնելու գործում։
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը։ Ցանկացած պահի, որ նպատակահարմար կգտնի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահը, Երկրապահը կհայտնվի առաջնագծում։ Մեզ 4 ժամ է հարկավոր՝ հազարավոր երկրապահներով մարտական դիրքերում հայտնվելու համար։ Մենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ երկրապահական կուռ կառույցներ ունենք, բոլոր տարածքներում ունենք ԵԿՄ հազարավոր անդամներ:
Իսկ մինչ կգա թուրքին արդար ու դաժան պատիժ հասցնելու ժամը, ես ներողություն եմ խնդրում մարտական առաջադրանք կատարելիս զոհված հայ քաջերի հարազատներից։ Ներե՛ք մեզ, եթե կարող եք։ Վստահեցնում ենք՝ ձեր զավակները գիտակցաբար անմահության ուղին են ընտրել, նրանք հավերժ ապրելու եւ մեծարվելու են սերունդների կողմից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
703 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար