67544 դիտում
11:35 23-03-2022
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի հիվանդանոցի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի ավտոմեքենան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Դալլաքյանը ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել է, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում կայանված իրեն պատկանող Kia մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը։
Պարզվել է, որ հրկիզել են Kia մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ հատվածի ներքևի լուսարձակը, պլաստմասե շրջանակը և պաշտպանիչ վահանակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցից հրկիզման եղանակով Ա. Դալլաքյանին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու կասկածանքով Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արամ Հ-ին, ով խոստովանել է, որ ինքն է կատարել այդ արարքը՝ իր մոտ եղած ացետոնի միջոցով։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մի շարք փորձաքննություններ։ կասկածյալ Արամ Հ-ն բաց է թողնվել;
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Ա. Դալլաքյանն աշխատում է Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)