ՄԱԿ ԱԽ-ը բանաձև է ընդունել զինված խմբավորումների համար նորակոչիկներ հավաքագրելը քրեորեն պատժելի դարձնելու մասին
ՄԱԿ ԱԽ-ը երեկ միաձայն բանաձև է ընդունել, որը երկրներին պարտավորեցնում է կանխել ու կասեցնել արտասահմանում ընթացող հակամարտություններին իրենց քաղաքացիների մասնակցությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Բանաձևում նշված է, որ զինված խմբավորումների համար նորակոչիկներ հավաքագրելն ու դա խրախուսելը պետք է լինի քրեորեն պատժելի:
Նման որոշում է ընդունվել «Իսլամական պետության» հզորանալու կապակցությամբ: Փորձագետների տվյալներով՝ աշխարհի ավելի քան 70 երկրի մոտ 12.000 զինյալ ծայրահեղականների շարքերում պատերազմում է Սիրիայում ու Իրաքում: