211652_close_icon
views-count43960 դիտում article-date 21:49 21-03-2022

Արմավիրի մարզում վիճաբանությունն ավարտվել է 2 քաղաքացու դանակահարությամբ. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշամբ իրեց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

 Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Հակոբ Հ.-ն է:

 Նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ «աջ ազդրի վերին երրորդի ներքային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Սարգիս Կ.-ն է:

 Մինչ բժիշկները վերջինիս նույնպես օգնություն էին ցուցաբերում, Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ մարտի 19-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, Բաղրամյան գյուղի կենտրոնական հատվածում գտնվող այգու մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է Հակոբ Հ.-ին, և Սարգիս Կ.-ին, պատճառելով նշված վնասվածքները:

 Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կատարողի ինքնությունը պարզելու և  հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր