211652_close_icon
views-count76947 դիտում article-date 13:42 22-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. «555» բենզալցակայանի հետնամասում վիճաբանությունն ավարտվել է 46-ամյա քաղաքացու դանակահարությամբ. նա տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Նիկոլյանի գլխավորությամբ։ Նույն բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արման Պողոսյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Բրյուսովի փողոցի խաչմերուկում գործող «555» բենզալցակայանի հետնամասում Ա. Պողոսյանի հետ վիճաբանել են 2 անձ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Պողոսյանի դեմքի հատվածում և դիմել փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կենտրոնական բաժնի ոստիկաններն արդեն գիտեն կասկածյալների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր