Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Կոշ գյուղում եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 35–ամյա եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց
                        Երեկ՝ դեկտեմբերի  8-ին, ծեծկռտուք  է տղի ունեցել Արագածոտնի  մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից  Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել  են, որ  «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, թիակային շրջանի քերծվածքներ»  վնասվածքներով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ: 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 35-ամյա Արման Մնացականյանն է, ով վնասվածքները ստացել է տանը՝ եղբոր՝  33-ամյա Արթուր Մնացականյանի հետ վիճաբանության ժամանակ: 
Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Մնացականյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում բացատրությոն  է տվել և բաց  թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

