211652_close_icon
views-count50309 դիտում article-date 16:53 29-06-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հոր և որդու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալը դեղատան վարիչ է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջային ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «աջ և ձախ դաստակների քերծված վերքեր» ախտորոշմամբ՝ մեկ այլ քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 30-ամյա Նարեկ Միրզոյանը և 59-ամյա Սարո Միրզոյանը։ 

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ, պարզել են, որ Ն․ և Ս․ Միրզոյանները վնասվածքները ստացել են իրենց տանը վիճաբանության ընթացքում, և այդ ժամանակ Ս․ Միրզոյանը դանակով հարվածել է Ն․ Միրզոյանին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ և Ն․ Միրզոյանները հայր ու որդի են։ Իսկ հայրը աշխատում է Գորիսում գործող դեղատներից մեկում որպես դեղատան վարիչ։

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր