211652_close_icon
views-count1065 դիտում article-date 16:53 21-03-2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին նվիրել են ավտոմեքենաներ, անոդաչու թռչող սարքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։

Տեսչական մարմնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը, որը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային և արդյունավետ իրականացնելու գործին։

Համաձայն 2021թ կնքված փոխըմբռնման հուշագրի Կովկասի բնության հիմնադրամը Տեսչական մարմնին է նվիրաբերել 2 Լադա Նիվա Լեգենդ 4x4 կլասիկ մակնիշի ավտոմեքենա, ժամանակակից անօդաչու թռչող սարք և այլ տեխնիկական միջոցներ։

Հովհաննես Մարտիրոսյանը հյուրերին պարգևատրել է կրծքանշանով ու շնորհակալագրով։

Մեկ այլ համագործակցության շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակը՝ WWF Armenia-ն Տեսչական մարմնին է նվիրաբերել 2 անօդաչու թռչող սարք, որոնց միջոցով օդից հսկողություն կիրականացվի ջրային գոտիներում, անտառներում ու հատուկ պահպանվող տարածքներում։

ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N325–Ա որոշման համաձայն համապատասխան գույքը հատկացվել է ԲԸՏՄ-ին։

Նմանատիպ նյութեր