861 դիտում
18:46 18-05-2020
«Նահատակ» պոչամբարի վերաբերյալ ահազանգ՝ ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին
«ԷկոԼուր» տեղեկատվական, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ները և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգ են ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին:
Ահազանգում նշված է.
«Հարգելի պարոն Ավետիսյան,
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Նահատակ» պոչամբարի տարածքում շարունակաբար իրականացվում են պոչամբարի ամբարտակի բարձրացման աշխատանքներ պոչամբարի ռեկուլտիվացման փոխարեն, ինչն ամրագրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» 14.11.2017թ. h. ԲՓ-100 փորձաքննական եզրակացության մեջ:
Եզրակացության համաձայն՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր 2018թ-ի հոկտեմբերից և ավարտվեր 2020թ. մարտի 1-ին։ Սակայն, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները դեռ չեն սկսվել, պոչամբարում են կուտակվում «Ախթալայի ԼՀԿ»-ի պոչանքները: Ընկերության գործողությունները մենք որակում ենք որպես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջների խախտում և պահանջում նշյալ կազմակերպությունում տեսչական ստուգումների անցկացում և օրենքով սահմանված կարգով կանխել կոմբինատի այս վտանգավոր և ապօրինի գործելաոճը:
Այս ամենը շարունակական բնույթ է կրում, ինչը հանգեցրել է Մեծ Այրում բնակավայրում սոցիալական կոնֆլիկտի, և գյուղի բնակիչները փորձում են իրենց ուժերով կանգնեցնել «Նահատակ» պոչամբարի ամբարտակի բարձրացմանն ուղղված կոմբինատի գործողությունները: Սա հանգեցրել է նրան, որ գյուղի և կոմբինատի միջև կոնֆլիկտին միջամտում է ոստիկանությունը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի կարող անգործություն ցուցաբերել և պարտավոր է իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ կանխելով կոմբինատի այս վտանգավոր և ապօրինի գործելաոճը»:
[b]18.05.2020թ.
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Բջջ.՝ (+37491) 92 12 64
Էլ. հասցե.՝ [email protected]
Էլ. կայք՝ www.ecolur.org
ԷԿՈԼՈՒՐ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ[/b]
Նմանատիպ նյութեր
764 դիտում
12:53 28-04-2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահվել է նոր վարչական գործիք՝ գործունեության կասեցում
1065 դիտում
16:53 21-03-2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին նվիրել են ավտոմեքենաներ, անոդաչու թռչող սարքեր
Այս բաժնից
721 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
559 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
676 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ