Արցախի Շոշ համայնքի տարածքում փրկարարները տարհանել են արգելափակման մեջ հայտնված մեքենաների ուղևորներին
Մարտի 21-ին ժամը 02:07-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի, Շոշ համայնքի տարածքում առատ ձյան պատճառով արգելափակման մեջ են մնացել «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, բնակչությանը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է կանչի վայր և նշված մեքենաների ուղևորներին տեղափոխել քաղաք Ստեփանակերտ: