211652_close_icon
views-count3084 դիտում article-date 11:39 17-02-2017

Փրկարարները ձյան արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենաներ են դուրս բերել

Փետրվարի 17-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում «Opel» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվել է Քասախ-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 34 GZ 605 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր): *** Փետրվարի 17-ին, ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes G» մակնիշի 30 SL 737 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր): *** Փետրվարի 17-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 FO 703 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր