6042 դիտում
23:40 20-03-2022
«Մեղավոր չեմ համարում այն քաղաքացիներին, ովքեր 2018-ին մեզ մերժեցին եւ Նիկոլին բերեցին իշխանության». Արմեն Աշոտյան. Aravot.am
«Եթե 2018-ին Նիկոլին իշխանության բերելը միամտություն էր, ռոմանտիզմ էր, ապա 2021-ին հունիսի 20-ին Նիկոլին ձայն տալը մեղք էր, եւ ես այդ մարդկանց ասելիք ունեմ»,-այսօր Տելեգրամ ալիքի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հայտնում է Aravot.am-ը:
Հարցն ուղիղ էր ձեւակերպած՝ մեղավոր համարո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր 2018-ին ձեզ մերժեցին եւ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության: «Մեղավոր չեմ համարում այն քաղաքացիներին, ովքեր 2018-ին մեզ մերժեցին եւ Նիկոլին բերեցին իշխանության»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ 2018-ի իրադարձությունների համար բոլոր կողմերն իրենց մեղքն ունեին, այդ թվում նաեւ իրենք՝ իբրեւ գործող իշխանություն, նաեւ նրա համար, որ տարիներ շարունակ չէին պատասխանել իրենց հասցեին գեներացվող ստերին եւ դրանք նստվածք էին թողել մարդկանց սրտերում:
«Եթե որեւէ քաղաքական գործիչ խոստանում է հեշտ լուծում դժվար խնդիրներին՝ միանգամից մի բանով խփեք նրա գլխին, որովհետեւ հնարավոր չէ դժվար խնդիրներին հեշտ լուծումներ տալ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ խորհուրդ տալով դասեր քաղել 2018-ին տեղի ունեցածից եւ այլեւս երբեք պոպուլիզմին չտրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5653 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի