slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկիին ապաստան էր առաջարկել Մեծ Բրիտանիայում
211652_close_icon

Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկիին ապաստան էր առաջարկել Մեծ Բրիտանիայում

views-count3666 դիտում article-date 18:26 20-03-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ռուսական ռազմական գործողության պատճառով նրա տարհանման և ապաստան տալու հնարավորությունը։

«Մենք վաղուց քննարկել ենք այս ամենը: Առաջին թեմաներից մեկը այն հարցն էր, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ սխալ ընթանա: Պետք է ասեմ, որ Վլադիմիր Զելենսկին միշտ շատ պարզ է եղել. նա ասել է, որ պարտք է ուկրաինացիներին, նա պատրաստվում է մնալ այնտեղ՝ նրանց մասին հոգ տանելու»,- այս մասին ասել է բրիտանական կառավարության ղեկավարը The Sunday Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը, տեղեկացնում է Yerkir.am-ը:

Ջոնսոնը չի բացառել իր այցը Կիև՝ չնայած Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների։ «Ես շատ ցանկանում եմ որևէ կերպ աջակցել Զելենսկիին: Չգիտեմ, արդյոք այս այցը արդյունավետ միջոց կլինի իմ աջակցությունը ցույց տալու համար, բայց ռազմավարական, քաղաքական, տնտեսական և բարոյական տեսանկյունից դա չափազանց կարևոր է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձախողի, իսկ Զելենսկին՝ հաջողի»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր