211652_close_icon
views-count70192 դիտում article-date 23:41 19-03-2022

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Kia Sorento-ն ու ՎԱԶ-2123-ը. կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, Դիլիջանի հիվանդանոցի բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
 
Ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտովճանապարհի 105 կմ հատվածում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 47-ամյա Օնիկ Եսայանի վարած Kia Sorento մակնիշի և Երևանի բնակիչ, 61-ամյա Ռուբեն Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-2123 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ-2123-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 71-ամյա Կատյուշա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Ժամը 18:30-ի սահմաններում, «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ռ. Հովհաննիսյանը, ով հայտնել է, որ ինքը ՎԱԶ-2123-ի վարորդն է:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր