211652_close_icon
views-count45590 դիտում article-date 19:40 18-03-2022

Էջմիածնում 35–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ս.-ն  իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպադարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ալիխան Բ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն  վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր