23516 դիտում
22:12 17-03-2022
«ProLife Fitness & Spa» ֆիթնես կենտրոնի տնօրինությունը քաղաքացուն մեղադրում է հագուստ գողանալու մեջ, այնինչ վերջինս ապացույցներ ունի, որ դրանք գողացել է հավաքարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 16-ին, SHAMSHYAN.com լրատվական կայքին է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի և ասաց, որ իր դժգոհությունն է հայտնում «ProLife Fitness & Spa» ֆիթնես կենտրոնի սպասարկող անձնակազմից և տնօրինությունից:
Նա պատմեց, որ հունվարի վերջին այնտեղ կորցրել են հագուստ: Հագուստի տիրոջ փնտրտուքներին ի պատասխան՝ տնօրինությունը ասել է, որ չի կարող տրամադրել ինֆորացիա և ոչնչով օգնել չի կարող, քանզի իրենք պատասխանատվություն չեն կրում:
Նշված քաղաքացին ծանոթների միջոցով կարողանում է տեսախցիկների արձանագրությունները ձեռք բերել և պարզում է, որ իրերը դարակից վերցրել է Նադյա անունով հավաքարարը:
Բնականաբար, վերջինս չի ընդունում և հակադարձում է, որ ինքը նման տոպրակ չի տեսել, որի մեջ եղել են կորած հագուստները:
Այնուհետև ֆիթնես կենտրոնի անձնակազմը սկսում է անհիմն մեղադրանքներ ուղղել քաղաքացուն, թե իբր նա է գողացել այդ մարդու հագուստները: Ասում են՝ դու նույնպես դուրս ես եկել տոպրակով, որի մեջ էլ եղել են այդ իրերը:
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ նման ձեռագրով գողության դեպքերը այդտեղ բազմաթիվ են և տնօրինությունը իրենց անվան համար չի ցանկանում պարզել, թե ով է իսկական գողը, այլ միշտ դրսևորում է «Ուղտի ականջում քնածի» բնավորություն: Նա նաև ասաց, որ պահանջում է ֆիթնես կենտրոնի տնօրինությանը իրեն վարկաբեկելու համար պատասխանատվության ենթարկել, քանի որ այդ իրերը, որը պատկանել են մեկ այլ անձի ինքը չի վերցրել, այլ՝ հավաքարարը:
Իսկ որ հավաքարարն է վերցրել, ինքը կարող է ապացուցել, չնայած, որ ֆիթնես կենտրոնի ղեկավարությունը չի ցանկանում դա տեսնել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
17085 դիտում
23:00 04-04-2017
«Grig Fitness Club»-ը՝ նոր հասցեում և նոր պայմաններով .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)