25554 դիտում
16:12 13-10-2019
Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին. վերջինս ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչութան, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հոկտեմբերի 10-ին Երևանում 2 քաղաքացու սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ «Դայմոնդ» Ֆիթնես ակումբի տնօրենին և մեկ այլ՝ ԱՁ տնօրենին դանակահարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Հարություն Գրիգորյանը, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Գրիգորյանը ներկայացրել է նաև հանցագործության գործքի դանակը, որի հետո որպես կակածյալ՝ ձերբակալվել է։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/10/1137471/?fbclid=IwAR0I8-JpLFfhMh-1fVIpYI3GD81NoMfE5w0LieOg3TPW9D-MoCA3Przy7tY]հայտնել [/url]էինք, որ հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց էին տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց էին տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել էին:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)