1566 դիտում
23:00 14-03-2022
ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 14-ին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։
Ըստ աղբյուրի՝ հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
690 դիտում
12:44 22-12-2022
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՍԾՏՀԿ-ում խոսել է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու մասին
Այս բաժնից
937 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
943 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4402 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին