211652_close_icon
views-count2840 դիտում article-date 18:38 14-03-2022

Ռուս –ուկրաինական պատերազմը և Հայաստանի տնտեսության մարտահրավերները. ejc.am

ejc.am-ը գրում է. Առեւտրային  բանկերում, վերջին օրերին արտարժույթի   մասնավորապես՝ դոլարի եւ եվրոյի  կանխիկացման միջնորդավճարը 0.4 տոկոսից   դարձել   է 3-4 տոկոս։  Ի՞նչն է պատճառը, եւ  արդյոք ԿԲ-ն անելիք ունի՞  այստեղ։

Պետք է  նշել, որ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը  գործում են մրցակցային միջավայրում և  իրենց հաճախորդների սպասարկման սակագները սահմանում են  ինքնուրույն։

Ստեղծված իրավիճակի մասին  տնտեսագետ, Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկի և «Էսխատա» բանկի տնօրենների խորհրդի  անդամ Աշոտ Օսիպյանը  նշում է երեք հիմնական  պատճառ.

Առաջին՝  բանկերն այդ ծառայությունը թանկացրել  են, քանի որ ռուս-ուկրաինական  պատերազմի հետեւանքով դժվարացել է  արտասահմանից թղթադրամի ներկրումը,  թանկացել են դրա տեղափոխման հետ  կապված ապահովագրավճարները։

Երկրորդ՝ արտերկրի գործընկեր   կողմից  իրականացվում է կանխիկի  արտահանման սահմանափակում, ինչը պայմանավորված է համաշխարհային  շուկայում առկա բացասական սպասումներով։

Երրորդ՝ կանխիկ արտարժույթի նկատմամբ Հայաստանում եւ տարածաշրջանում  առկա է  պահանջարկի որոշակի  բարձրացում։

Նրա խոսքով՝ կան սակագներ, որոնք սահմանվում են ոչ միայն   պայմանագրով. երբեմն բանկերը միակողմանիորեն կարող են փոփոխել՝ նախապես ծանուցելով հաճախորդներին։

Մանրամասներն՝  այստեղ
 

Նմանատիպ նյութեր