1996 դիտում
09:42 11-12-2021
Նոբելյան մրցանակակիր Մուրատովը չի բացառել ռուս-ուկրաինական պատերազմը․ «Ամերիկայի ձայնը»
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Մուրատովը ուրբաթ օրն ասել է, որ Ռուսաստանում իշխանության ղեկին գտնվող մարդիկ ակտիվորեն քարոզում են պատերազմի գաղափարը, և Ուկրաինայի հետ հակամարտությունը կարող է դառնալ շատ իրական սցենար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետարանում ստանալով մրցանակը՝ հանձնման արարողության ժամանակ Մուրատովն ասել է, որ Ռուսաստանում ընդունված է կարծել, որ արյունահեղությունից խուսափող քաղաքական գործիչները թույլ են, իսկ ռազմական սպառնալիքներ հնչեցնողները՝ «հայրենասեր»։
Ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Մուրատովն այս տարվա Խաղաղության մրցանակը ստացել է Rappler լրատվական կայքի համահիմնադիր ֆիլիպինուհի Մարիա Ռեսսայի հետ՝ ի նշան խոսքի ազատության համար նրանց պայքարի:
Ըստ նրա՝ այսօր ակտիվորեն քարոզվում է պատերազմի գաղափարը: Որոշ խենթ աշխարհաքաղաքական գործիչների մտքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն այլևս բացառված չէ, նշում է Մուրատովը:
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանում անկախ լրագրությունը վտանգի տակ է։ Ավելի քան հարյուր լրագրողներ, լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպություններ իշխանությունների կողմից որակվել են որպես «օտարերկրյա գործակալներ»:
Ռուսաստանում դա նշանակում է «ժողովրդի թշնամի, պնդում է Մուրատովը, ով իր մրցանակը նվիրեց «Նովայա գազետա»-ի բոլոր հետաքննող լրագրողներին և գործընկերներին, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Մարիա Ռեսսն ու Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակ ստացած առաջին լրագրողներն են այն բանից հետո, երբ գերմանացի Կառլ ֆոն Օսյեցկին դարձավ դափնեկիր 1935 թվականին՝ նացիստական վերազինման գաղտնի ծրագիրը բացահայտելու համար։

Նմանատիպ նյութեր
1929 դիտում
17:05 13-10-2014
Էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակակիր է դարձել Ժան Տիրոլը
2575 դիտում
21:12 30-06-2016
Նոբելյան 107 մրցանակակիր հանդես է եկել ի պաշտպանություն ԳՁՕ-ի
4721 դիտում
21:06 11-12-2016
Լիու Խիաոբոն Նոբելյան մրցանակակիր դառնալու ժամանակ գտնվում էր կալանքի տակ․ հետաքրքիր փաստեր