1113 դիտում
16:32 14-03-2022
ՀՀ ԱԽ քարտուղարը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Նմանատիպ նյութեր
1287 դիտում
19:57 16-10-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Այս բաժնից
577 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
523 դիտում
16:05 04-05-2024
«Զանգեզուրյան միջանցք»-ի շահառուների շրջանակում ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը․ Վահե Դավթյան
574 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից