211652_close_icon
views-count5427 դիտում article-date 20:50 13-03-2022

Հայաստանն այսօր հստակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում. Էդուարդ Շարմազանով

Ժամանակին ասել եմ, որ Արցախի մեծ մասը հանձնելուց ու պարտություն բերելուց հետո՝ կապիտուլյանտը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Վերջին օրերի ընթացքում հրապարակային առնվազն 2 նման փորձ է արվել ։
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները» ։

Ի՞նչ օգուտ տվեց առանց լուրջ օրակարգի այցը Հայաստանին բացի սպասվող բացասական հետեւանքներից՝ դժվար է ասել։
Աշխարհը փոխվել է։

Հիմա ոչ 90-ականներն են,եւ ոչ էլ ՝2000-ականների սկիզբը։

Աշխարհաքաղաքական մանյովրի հնարավորությունը սահմանափակ է։

Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ եւ Ռուսաստանի ,եւ ՆԱՏՕ-ի հետ։
Հայաստանն այսօր հստակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում։

Իսկ սրանք այս «նեղ մաջալին» արեւմտամետ «խաղեր են տալիս»։
Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում եւ խորացում :

Հակառակ դեպքում մեր փոխարեն ընտրություն կկատարեն,իսկ մենք հերթական անգամ կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։

Իսկ Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում ,այլեւ՝ նողկանք։

Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։
Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։
Գարեգին Նժդեհ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր