Արցախում բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպայի ընտանիքների
Ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Այսօր կայացել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների:
Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ»: