3264 դիտում
22:35 17-03-2016
Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկման և վերջիններիս մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
[b]Այսպիսով՝ բարձրացել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ ամուսինների գումարային տարիքը ներկայիս 60 տարեկանից առաջարկվում է դարձել 65 տարեկան[/b]: Դա հնարավորություն կտա ծրագրում ընդգրկել ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք:
Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես,[b] ներկայիս 16 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 25 մլն ՀՀ դրամ[/b], ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:
Նշենք, որ ներկայում իրականացվող տարբեր սոցիալական բնակարանային ֆինանասավորման ծրագրերում (պետական ծառայողներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքի սահմանափակումներ չկան: Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը նվազեցվել է և նախատեսվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք:
Նշված հնարավորությունը գործող ծրագրով առկա էր միայն ՀՀ մարզերում ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի համար տրամադրվող հիփոթեքային վարկերի գծով: Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես,[b] ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 17,5 մլն ՀՀ դրամ [/b](ձեռք բերվող բնակարանի արժեքի 70 տոկոսը), ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:
Այսպիսով՝ էապես կընդլայնվեն ծրագրում ընդգրկվող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների շրջանակը և վերջիններիս մատչելի պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալները, ինչն իր հերթին կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագիրը և նշել, որ կառավարությունը պատրաստ է այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնել իր վրա:
Նմանատիպ նյութեր
15307 դիտում
12:31 09-09-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ 3 նորակառույց բնակելի թաղամասերում բնակարաններ ձեռք բերելու շահավետ պայմաններ է առաջարկում
12796 դիտում
22:24 28-06-2017
Կիրականացվի լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման համար մատչելի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան