211652_close_icon
views-count11109 դիտում article-date 10:00 12-03-2022

Ղազախական ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան․ «Ամերիկայի ձայն»

Ղազախական Air Astana ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան և ՌԴ-ի տարածքով։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Air Astana-ն ափսոսանքով տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնություն և նրա տարածքով առևտրային թռիչքների ապահովագրության դադարեցման պատճառով այս երթուղիով բոլոր չվերթները կդադարեցվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ավիաընկերությունը շտապ լուծում է այդ հարցերը Ղազախստանի կառավարության հետ՝ թռիչքներն արագ վերականգնելու համար»,- ասված է փաստաթղթում:

Նմանատիպ նյութեր