ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպման համար:
Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20։00-ին:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումները լուսաբանելու համար, պետք է մինչև մարտի 18-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի, ինչպես նաև Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզչի՝ ինչպես նախախաղային, այնպես էլ հետխաղային մամուլի ասուլիսները տեղի են ունենալու հեռավար կարգով: Բոլոր ասուլիսների հարցերի ընդունման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն:
Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները
1. Կարող են նկարահանել երկու թիմերի նախախաղային մարզումների այն հատվածը, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար
2. Չեն կարող նկարահանել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը, ինչպես նաև նախախաղային և հետխաղային միջոցառումները՝ հաշվի առնելով.
Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը
Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերի հանդիպումների ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում:
Գ) COVID-19-ի համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը:
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: