Ադրբեջանը 2 արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. Թաղավարդում գյուղը լքելու կոչեր են հնչեցնում. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: