1225 դիտում
14:39 17-10-2023
Երբ 100 հազար հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, մեր դաշնակիցները ոչ միայն մեզ չէին օգնում, այլ իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում․ Փաշինյան. Tert.am
Այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։
Այս մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության և ինքնիշխանության, ինչի հետևանաքով էլ, ըստ վարչապետի, մեր պետության դեմ նյութված հերթական դավադությունը ձախողվեց։
Փաշինյանը նաև միևնույն ժամանակ արձանագրեց, որ Հայաստանին հաջողվել է արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին հավուր պատշաճի ընդունել, որն անգամ միջազգային գործընկերներին է զարմացրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ հանդիպել է ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։

Նմանատիպ նյութեր
1168 դիտում
10:44 23-02-2024
Ռուս պաշտոնյաները Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ վարչապետ
Այս բաժնից
886 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել