211652_close_icon
views-count1346 դիտում article-date 10:49 11-03-2022

Իտալական Eni ընկերությունը դադարեցնում է նավթի գնումները Ռուսաստանում․ «Ամերիկայի ձայն»

Իտալական խոշորագույն նավթագազային Eni ընկերությունը կասեցնում է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի գնման նոր պայմանագրերի կնքումը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Որոշումն ընդունվել է Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման և ռազմական գործողությունների պատճառով։

Այս մասին հաղորդվում է ընկերության ղեկավարության էլեկտրոնային մեկնաբանությունում։

Eni-ն նշում են, որ իրենք ուշադիր հետևում են ռուսական գազի գնման հետ կապված զարգացումներին։

Ավելի վաղ British British Petroleum-ը և Shell-ը ևս հրաժարվել էին կնքել ռուսական նավթի և գազի գնման շուրջ պայմանագրեր։

Նմանատիպ նյութեր