23632 դիտում
21:56 10-03-2022
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ «Խնձորի այգի» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Դ.-ի վարած Nissan մակնիշի և Հրազդանի բնակիչ, 52-ամյա Ժիրայր Գ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Խ.ն և Toyota-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Մ.-ն, Երևանի բնակիչ, 51-ամյա Զարիկ Ա.-ն, Հրազդանի բնակիչներ, 56-ամյա Քնքուշ Պ.-ն և 33-ամյա Մաքսիմ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+