211652_close_icon
views-count3959 դիտում article-date 20:36 10-03-2022

ՊՍԺ-ի նախագահ Ալ-Հելայֆին հարձակվել և սպառնացել է «Ռեալի» ներկայացուցչին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին դժգոհ է մնացել Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի (1-3) մրցավարությունից։ Քաթարցի գործարարն ինքն է ցանկացել այդ մասին հայտնել մրցավարներին, հայտնում է Armsport.am-ը:

Ալ-Խելաիֆին եզրափակիչ սուլիչից հետո փորձել է գնալ մրցավարների սենյակ՝ պահանջներ ներկայացնելու համար։ Ճանապարհին նա բղավել է ու հարվածել տարբեր առարկաներին։

Սակայն Ալ-Խելաիֆին մոլորվել է և ի վերջո մտել է Մադրիդի «Ռեալի» պատվիրակ Կառլոս Դավիլայի սենյակ, ով փորձել է նկարահանել իրավիճակը։ Տեսնելով դա՝ ՊՍԺ-ի նախագահը մոտեցել է նրան՝ բղավելով «Ես քեզ կսպանեմ»։ Քաթարցի գործարարին կանգնեցրել են սեփական թիկնապահները։

Նշվում է, որ ավելի ուշ փարիզեցիների սպորտային տնօրեն Լեոնարդոն պահանջել է, որ տեսանյութը ջնջվի Մադրիդի «Ռեալի» աշխատակցի բջջային հեռախոսից։

ՊՍԺ-ն չկարողացավ նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիրը՝ պարտվելով ընդհանուր 2-3 հաշվով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր